Home / Հայաստան / Բերլուսկոնին պահանջում է Խորհրդարանի խոսնակի հրաժարականը

Բերլուսկոնին պահանջում է Խորհրդարանի խոսնակի հրաժարականը

Իտալիայի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին պահանջել է  իր կուսակցական գործընկերոջ՝ «Ազատության ազգ»-ի
անդամ, իտալական խորհրդարանի  ներքին
պալատի խոսնակ Ջանֆրանկո Ֆինիի հրաժարականը, հաղորդում է
Reuters գործակալությունը։

Դժգոհելով, որ Ֆինին անընհդատ քննադատում է կուսակցության ընդունած
որոշումները, Բերլուսկոնին խոսնակին կուսակացական ներքին տարաձայնությունների ու
դավադրություններիմեջ է մեղադրել։

Պահանջելով Ֆինիի հրաժարականը՝ վարչապետը վստահեցրել է, որ խոսնակի
բացակայությունը ոչ մի կերպ չի անդրադառնա կառավարող կոալիցիայի գործունեությանը,
որի կազմում են «Ազատության ազգ» և «Հյուսիսային լիգա» կուսակցությունները։ 

Ըստ The Guardian-ի տվյալների` Բերլուսկոնիի
պահանջից հետո խոսնակի կողմնակից 
պատգամավորներից մի քանիսը հրաժարական են տվել։ Ըստ իտալական
լրատվամիջոցների՝ խոսնակին սատարում է մոտ 50 պատգամավոր, իսկ ինքը՝ խոսնակը,
մտադիր չէ թողնել իր պաշտոնը։