Home / Հայաստան / Մուրինյոյի առաջին հաղթանակը

Մուրինյոյի առաջին հաղթանակը

Մադրիդի «Ռեալն» իր
առաջին
հաղթանակն
է
տոնել նոր մարզիչ Ժոզե Մուրինյոյի գլխավորությամբ:

Օգոստոսի 5-ին Սան-Ֆրանցիսկոյում «Ռեալը» 3:2
հաշվով հաղթել է մեքսիկական «Ամերիկա» 
թիմին:  Գոլերի հեղինակ են դարձել Սերխիո Կանալեսը, Գոնսալու Իգուաինն ու Կրիշտիանու Ռոնալդուն:

Հանդիպումը կայացել է Candlestick
Park
մարզադաշտում` ավելի քան 47000 երկրպագուների
ներկայությամբ: «Ռեալ»-ի կազմում բացակայում էին ֆուտբոլիստներից շատերը, ովքեր
մասնակ
ցել էին Աշխարհի առաջնությանը, այդ թվում` Կասիլյասը, Ալոնսոն, Ռամոսը, Վան
դեր Վարտն ու այլք: Չէր խաղում նաև բրազիլացի Կական:

Մոտակա շաբաթ օրը «Ռեալն» ընկերական հանդիպում կանցկացնի ամերիկյան «Լոս-Անջելես Գելեքսի» թիմի հետ:

2010/2011
մրցաշր
ջանի առաջին պաշտոնական հանդիպումը «Ռեալը» կանցկացնի օգոստոսի 29-ին «Մալյորկայի» հետ: