Գլխավոր / Армения / «Հայկական ժամանակ». Ռուսական օրհնված սհաթը

«Հայկական ժամանակ». Ռուսական օրհնված սհաթը

Ռուսական
օրհնված
սհաթը

Հայաստանի
Ազգային
անվտանգության
խորհրդի
քարտուղար
Արթուր
Բաղդասարյանը
Հանրային
հեռուստատեսությանը
տված
հարցազրույցում
հաստատել
է, որ
Հայաստանի տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղակայման ժամկետը գրեթե
կրկնապատկվելու է:

«Հայաստանն ու Ռուսաստանը ռազմաքաղաքական
դաշնակիցներ են, նախատեսված 25 տարվա փոխարեն ռազմակայանը Հայաստանում 49 տարի է
գտնվելու, և այդ ժամկետը կարող է երկարաձգվել», — ասել է ԱԽՔ-ը, ապա հավելել, որ «Ռուսաստանը
Հայաստանում ռազմական ներկայությամբ, բնականաբար, իր շահերն է ապահովում, բայց և
որպես Հայաստանի դաշնակից` Հայաստանի զինուժի հետ համատեղ ստանձնում է մեր եկրկի
պաշտպանությունը»: