Գլխավոր / Армения / «Հրապարակ». Էլ ով դիմանար…

«Հրապարակ». Էլ ով դիմանար…

Էլ ով դիմանար…

Օրաթերթն
անդրադարձել է կառավարության նիստում երեկ կայացրած մի քանի որոշումներին:

Շքեղությունը դատապարտող վարչապետը կառավարության երեկվա նիստում որոշել է Արարատի ու Արագածոտնի մարզպետներին հատկացնել 12-ական միլիոն դրամ՝  նոր ծառայողական մեքենա
ձեռք բերելու համար: Իհարկե, մարզպետները մինչ օրս ոտքով չեն շրջել կամ էլ հասարակական տրանսպորտով, բայց 1995-96 թվերիՄեսեդեսԲենց C-280″-ը մեր մարզպետներին վայել չէ: Մեկ այլ որոշմամբ 65,5 միլիոն դրամ է հատկացվել Euronews հեռուստաալիքին՝ Տաթևի ճոպանուղու PR-ն անելու համարՃոպանուղու բացումը կայանալու է հոկտեմբերի 16-ին: Նույնիսկ ճոպանուղու մերձակայքը բարեկարգելու մասին են մտածել՝ 32 միլիոն դրամ տրամադրվել է Հալիձոր ու Շինուհայր գյուղերի բարեկարգմանը: