Home / Армения / Ամենաթանկ հյուրանոցները Մոսկվայում են

Ամենաթանկ հյուրանոցները Մոսկվայում են

Տուրիզմի ոլորտում գործող հայտնի  “Հոգ Ռոբինսոն գրուպ“  հետազոտական ընկերության ամենամյա զեկույցի համաձայն` աշխարհում ամենաթանկ հյուրանոցները Մոսկվայում են: Հետազոտության հեղինակները նշում են, որ Մոսկվան արդեն վեցերորդ անգամ առաջին տեղն է զբաղեցնում այս անվանակարգում:

Ռուսաստանի մայրաքաղաքի հյուրանոցների համարների միջին գինը կազմում է 407 դոլար:

Ըստ ընկերության տվյալների` երկրորդ տեղում է Ժնևը, որտեղ համարի միջին արժեքը 316 դոլար է, իսկ երրորդ տեղում Հոնկոնգն է `313 դոլար ցուցանիշով: