Home / Армения / Ջավախքում կրկին հրդեհներ են բռնկվել

Ջավախքում կրկին հրդեհներ են բռնկվել

Ուժեղ քամիների և բարձր ջերմաստիճանի պատճառով
դեռևս չի հաջողվում վերացնել Ջավախքի Աքցուրի գյուղի հրդեհի օջախները, հաղորդում է
«
НовостиГрузия»-ն` հղում կատարելով Վրաստանի բնական ռեսուրսների ու շրջակա միջավայրի
մամլո ծառայությանը:

«Այս պահին իրավիճակը կայուն է, իսկ մի քանի օր
անց հրդեհը լիովին հնարավոր կլինի կանխել, եթե իհարկե տապը չուժեղանա»,- ասված է
հաղորդագրության մեջ:

Այժմ այնտեղ են Վրաստանի Ներքին գործերի
նախարարության արտակարգ իրավիճակների վարչության 
ներկայացուցիչները, շրջակա միջավայրի պահպանման մասնագետները, ովքեր
աշխատում են խստացված ռեժիմով:  Հրդեհի
կասեցման աշխատանքներին մասնակցում է նաև 500 բնակիչ:

Կիրճի անտառները սկսվել են այրվել մեկ շաբաթ
առաջ, իսկ հանգստյան օրերին քամու ուժգնության պատճառով հրդեհի նոր օջախներ են
առաջացել: