Home / Армения / «Հայկական ժամանակ». Հացը թանկացավ

«Հայկական ժամանակ». Հացը թանկացավ

Օրաթերթը ներկայացնում է հացի և ալյուրի թանկացման հետ կապված մանրամասներ:

Երեկ առավոտյան երևանյան խանութներում կրկին արձանագրվեց հացի գնի աճ: Աճը բավական զգալի է` մի քանի օր առաջ 120 դրամով վաճառվող «բուխանկա» տեսակի հացը երեկ դարձել էր 140 դրամ, 110 դրամանոց «մատնաքաշը» 130 դրամ:
Հանգստյան օրերին Հայաստանի մարզերից ստացվեցին տեղեկություններ, որ մարզկենտրոններում, մասնավորապես, Արմավիր և Արարատ քաղաքների վաճառակետերում մեկ պարկ բարձր տեսակի ալյուրի գինը անցել է 14000 դրամից (մեկ ամիս առաջ 7 հազար 400 դրամ էր): Հացահատիկի խոշորագույն ներկրողներից «Մանանա Գրեյն» ընկերության փոխտնօրեն Արմեն Մանուկյանը մեր թղթակցի հետ զրույցում գնի նման կտրուկ աճը բացատրել է արհեստականորեն ստեղծված խուճապով: Նա վստահեցրել է, որ այսօր Հայաստանում ցորենի և ալյուրի բավարար քանակություն կա: