Home / Հայաստան / Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել

Օգոստոսի 12-ին տեղի ժամանակով 5:23-ի
սահմաններում Թուրքիայի Բալիքեսիր շրջանում գրանցվել է երկրաշարժ: Թուրքական
ԶԼՄ-ների հաղորդմամբ` երկրաշարժի ուժգնությունը կազմել է 4,8 բալ:

Էպիկենտրոնը Բալյա ավանի շրջակայքում է եղել:
Իսկ ցնցումը զգացվել է նաև մի շարք այլ շրջաններում` Իզմիրում, Չանագալեում և Էսքիշեխերում:

Զոհեր և ավերածություններ չկան: