Home / Армения / Ամերիկացի դատավորը թույլատրել է միասեռ ամուսնությունները

Ամերիկացի դատավորը թույլատրել է միասեռ ամուսնությունները

ԱՄՆ-ի Դաշնային դատարանը որոշում է ընդունել, որը
թույլատրում է միասեռ ամուսնությունների գրանցումը: Որոշումն ուժի մեջ կմտնի
օգոստոսի 18-ից, հաղորդում է
Associated Press գործակալությունը:

Դատավոր Վոն Ուոլքերը որոշման կիրառման ժամկետը
մեկ օրով երկարացրել  է` միասեռ
ամուսնություններին դեմ անհատներին հնարավորություն ընձեռելով հայց ներկայացնել ԱՄՆ
վերաքննիչ դատարան: Դատավորը միասեռ ամուսնությունները գրանցող  որոշումը հաստատել է, քանի որ դրանց արգելումը
դեմ է սահմանադրությանը և խտրականության է ենթադրում:

Եթե վերաքննիչ դատարանն օգոստոսի 18-ին, ժամը 17:00-ի
դրությամբ որևէ որոշում չկայացնի, ապա միասեռ ամուսնությունների գրանցման
թույլտվությունը կհաստատվի:

Օգոստոսի 12-ին Սան-Ֆրանցիսկոյի քաղապետարանի
մոտ բազմաթիվ միասեռ զույգեր էին հավաքվել` անհամբեր սպասելով դատարանի որոշմանը: