Գլխավոր / Армения / Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարով սկսել է հոսել թուրքմենական նավթը

Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարով սկսել է հոսել թուրքմենական նավթը

Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարով այսուհետ եվրոպական երկրներին մատակարարվելու
է թուրքմենական նավթ, հաղորդում է Грузия Online-ը` վկայակոչելով
British Petroleum-ի հայտարարությունը: Ընկերության տվյալների համաձայն` թուրքմենական հումքը
նավթի ընդհանուր ծավալի 5%-ն  է կազմում:
Նավթատարի հզորությունը նախատեսված է օրական 800 հազար բարել նավթի համար:

Նավթը Թուրքմենիայից Բաքու հասնում է Կասպից
ծովով` տանկերների միջոցով:

Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի տարածքով
անցնող նավթատարը Թուրքմենիային հնարավորություն է տալիս իր հումքն արտահանել
Եվրոպա` շրջանցելով Ռուսաստանը: