Գլխավոր / Армения / Լատինաամերիկյան խոշորագույն ավիափոխադրողները կմիավորվեն

Լատինաամերիկյան խոշորագույն ավիափոխադրողները կմիավորվեն

Լատինանամերիկյան երկու հզոր ավիափոխադրիչները` չիլիական LAN ընկերությունն ու բրազիլական TAM-ը, միավորվելու են `մեկ ընդհանուր ընկերություն ստեղծելու համար: Ընկերությունների միջև արդեն ստորագրվել է նրանց
մտադրությունը հաստատող փաստաթուղթ, հաղորդում է
France24 հեռուսատաալիքը:

TAM ընկերությունը պատասխանատու է բրազիլական ավիափոխադրումների 43%-ի համար:
Ընկերությունը միջազգային
Star
Alliance դաշինքի
անդամ է:

LAN ընկերությունը Լատինական Ամերիկայի առաջատար ավիափոխադրող
ընկերություններից  է և
Oneworld ընկերության
անդամ:

Եթե երկու ընկերությունների միջև գործարքը
կնքվի, ապա նոր ավիափոխադրող ընկերություն կստեղծվի, որը չվերթներ կիրականացնի 23
երկ
իր` 115 ուղղություններով:  Ընկերությունը ոչ միայն բեռներ է տեղափոխելու,
այլև ուղևորներ
ի: Նորաստեղծ ընկերությունը 40 հազար աշխատատեղ է
ունենալու: