Home / Հայաստան / «Առավոտ»: Կես դար ռուսներին ձրի կերակրելու ենք

«Առավոտ»: Կես դար ռուսներին ձրի կերակրելու ենք

«Առավոտը» ներկայացնում է Հայաստանում ռուսաստանյան ռազմաբազաների տեղակայման ժամկետի երկարաձգման մաիսն ՀՀՇ վարչության անդամ Երջանիկ Ագբարյանի կարծիքը:

«Հավատացնում եմ, որ նրանք նույն հաջողությամբ կարող էին 99 տարով դա անել, միևնույնն է, մերոնք էլի կհամաձայնեին, քանի որ Հայաստանում չկա իշխանավոր որևէ մեկը, որը կարող է ընդդիմանալ Ռուսաստանին` ի պաշտպանություն Հայաստանի շահերի: Եվ համաձայնագրի նման երկարաձգումը, այն դեպքում երբ նրա ժամկետը լրանալուց հետո այն ավտոմատ կարող է երկարարցվել 5-ական տարիներով, ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ այստեղ Ռուսաստանն անմաքուր նպատակ ունի Հայաստանի հանդեպ: Բացի այդ, դեռևս 49 տարի, այսինքն` կես դար, հայ ժողովուրդը ստիպված կլինի ձրի կերակրել այստեղ տեղակայված ռուսական զորքերին», – «Առավոտի» հետ զրույցում ասել է Երջանիկ Ագբարյանը: