Home / Հայաստան / «Հրապարակ»: Աշոտյանն անցել է մոր ընկերուհիներին

«Հրապարակ»: Աշոտյանն անցել է մոր ընկերուհիներին

«Հրապարակը» ներկայացրել է Կրթության և գիտության նախարարությունում տեղի ունեցող անցուդարձի մասին:

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, որը մասնագիտության բժիշկ է, կուսպատկանելությամբ`հանրապետական, իր նշանակման պահից կադրային փոփոխություններ է անում. փոխել է գրեթե բոլոր վարչությունների պետերին, իր հետ բերել մի խումբ խորհրդականներ ու օգնականներ, որոնք հիմնականում բժիշկներ են, հանրապետականներ, իր մանկության և երիտասարդության ընկերները:

Հիմա անցել է մոր ընկերուհիներին: Օրինակ, հանրակրթության վարչության կազմում ստեղծվել է նախադպրոցական և միջնակարգ կրթության բաժին, որի պետ է օրերս նշանկվելու թիվ 45 դպրոցի կենսաբանության ուսուցչուհին` ԵՊՀ կենսաբանության ամբիոնի վարիչի կինը, որը, ըստ լուրերի, Աշոտյանի մոր ընկերուհին է: Հատուկ իր ընկերներից մեկի համար ԿԳ նախարարը ստեղծել է հանրակրթության վարչության պետի տեղակալի հաստիք: Սակայն անհասկանալի է, թե ինչու են այսքան շատ վարչությունների պետեր ու տեղակալներ նշանկվում, երբ ԿԳՆ ողջ աշխատանքը ղեկավարում-կոորդինացնում-համակարգում է նրա գլխավոր խորհրդական Մհեր Ղազարյանը: Ի դեպ, ասում են, ԿԳՆ-ից այլ հաստատություններ գնացող գրություններն աչքի են ընկնում անգրագիտությամբ և անգամ տառասխալներով: