Home / Армения / Բրիտանացի զբոսաշրջիկները մնացել են Իսպանիայում

Բրիտանացի զբոսաշրջիկները մնացել են Իսպանիայում

Բրիտանական Sun4U տուրիստական գործակալության սնանկության պատճառով ավելի քան 1200 բրիտանացի զբոսաշրջիկ մնացել է Իսպանիայում:

Բրիտանական տուրիստական գործակալությունը հանգստացողների գումարները չի փոխանցել հյուրանոցների հաշվեհամարին: Ենթադրվում է, որ զբոսաշրջիկները երկրորդ անգամ պիտի վճարեն հյուրանոցի և տոմսի համար:

Օգոստոսի 11-ին, տեղի ժամանակով ժամը 21:00-ին տուրիստական գործակալությունը դադարել է իր գործունեությունը: Տեղեկատվություն ստանալու համար գործակալության հաճախորդներին առաջարկել են  դիմել Բրիտանական տուրիստական գործակալությունների ասոցիացիա, հաղորդում է AFP գործակալությունը: