Home / Армения / Թուրքիայի հանգստավայրերում պայթյուններ են գրանցվել

Թուրքիայի հանգստավայրերում պայթյուններ են գրանցվել

Օգոստոսի 15-ին Թուրքիայի երկու խոշոր հանգստավայրերում երկու պայթյուն է գրանցվել: Ինչպես հաղորդում է Regnum-ը` հղում կատարելով թուրքական լրատվամիջոցներին, առաջին պայթյունը տեղի է ունեցել գիշերվա ժամը 3-ին  Անթալիայի բանկերից մեկի մոտ: Ուժեղ պայթյունի հետևանքով ջարդվել են բանկի պատուհանները:

Քիչ անց ևս մեկ պայթյուն է գրանցվել Իզմիրում` կրկին բանկի մերձակայքում: Զոհերի և տուժածների մասին առայժմ ոչինչ չի հաղորդվում: Կասկածյալներ նույնպես առայժմ չկան: