Home / Армения / Ասիայի լավագույն ֆուտբոլիստին հեռացրել են թիմից

Ասիայի լավագույն ֆուտբոլիստին հեռացրել են թիմից

Իրանական «Սթիլ Ազին» ֆուտբոլային ակումբը չեղյալ է համարել 2004 թվականի Ասիայի լավագույն ֆուտբոլիստ Ալի Քարիմիի  հետ կնքած պայմանագիրը, քանի որ  Ֆուտբոլիստը հրաժարվել է պաս պահել մահմեդականների համար սուրբ ամիս համարվող «Ռամադանի» ընթացքում, հաղորդում է Newsru-ն:

Ալի Քարիմին հայտնի է «Ասիական Մարադոնա» կեղծանունով: 2004 թվականին Ասիայի լավագույն խաղացող է ճանաչվել, իսկ 2007-ին հանդես է եկել «Բավարիայում»:

Ակումբի պաշտոնական կայքի տարածած հաղորդագրության համաձայն` Ալ Քարիմին վիրավորել է Ֆուտբոլի Ֆեդերացիայի ներկայացուցիչներին և Թեհրանի թիմի ղեկավարներին, ովքեր հստակ հայտատարել են, որ  պահքից չի կարելի հրաժարվել: