Home / Հայաստան / Հայաստանի ուսուցիչները կերդվեն սեպտեմբերի 1-ին

Հայաստանի ուսուցիչները կերդվեն սեպտեմբերի 1-ին

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հրաման է ստորագրել «Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի երդումը հաստատելու մասին»:

Համաձայն հրամանի` հաստատվել են «Հայ ուսուցչի երդումը» և կազմակերպման ընթացակարգը: 2010-2011 ուսումնական տարվա առաջին օրը` սեպտեմբերի 1-ին, ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների բոլոր ուսուցիչների համար կկազմակերպվի երդման հանդիսավոր արարողություն, որին կմասնակցեն  աշակերտները և ծնողները, ինչպես նաև յուրաքանչյուր տարվա սեպտեմբերի 1-ին կկազմակերպվեն նման հանդիսավոր արարողություններ այն ուսուցիչների համար, ովքեր առաջին անգամ կստանձնեն ուսուցչի բարձր պաշտոնը:
Այս մասին հայտնում է ՀՀ կրթության և գիտության նախարարության պաշտոնական կայքը: