Home / Հայաստան / Իրանը մտադիր է ուրանի հարստացման 10 գործարան կառուցել

Իրանը մտադիր է ուրանի հարստացման 10 գործարան կառուցել

Իրանի միջուկային հարցերի համար պատասխանատու Ալի Ակբար Սալեհին հայտարարել է, որ երկիրը նպատակ ունի ուրանի հարստացման 10 գործարան կառուցել, ինչը համապատասխանում է Միջազգային միջուկային էներգիայի մասին կանոնադրությանը:

«Տարածքների ընտրությունն արդեն վերջնական փուլում է, և շուտով մենք զեկույց կներկայացնենք նախագահին»,- հայտարարել է Սալեհին:

Նա նաև նշել է, որ կառավարությունն ընկերությանը հանձնարարել էր տարածքներ ընտրել մոտ 9 ամիս առաջ:

Սալեհին ասել է, որ նոր գործարաններից մեկի կառուցումը կսկվի մինչև նոր տարի (2011 թվականի մարտի 21):

Հարցին, թե արդյոք այս նախագիծը չի հակասում Իրանի նկատմամբ կիրառվող միջուկային պատժամիջոցներին, Սալեհին պատասխանել է. «Պատժամիջոցները մեր գործունեության հիմքը չեն: Մեր գործունեության միակ հիմքը Միջուկային զենքի  չտարածման համաձայնագրի և Միջազգային միջուկային էներգիայի կանոնադրությամբ հաստատված մեր իրավունքներն են»: Այս մասին հաղորդում է   Fars գործակալությունը: