Home / Армения / Մոսկվան չի հերքում Ադրբեջանին С-300 վաճառելու փաստը

Մոսկվան չի հերքում Ադրբեջանին С-300 վաճառելու փաստը

Ռուսաստանը մատակարարում է օդային-հրթիռային С-300 համակարգ, ինչպես զինամթերքի ցանկացած այլ տեսակներ: Սա հիմնված է իրավունքի միջազգային նորմերի, այս ոլորտում միջազգային պարտավորվածությունների, ինչպես նաև երկրի ներքին օրենսդրության վրա, հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը` Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը տրված հարցազրույցի ժամանակ մեկնաբանելով Ադրբեջանին Ռուսաստանի կողմից С-300 հրթիռների հավանական մատակարարումը:

«Մենք երբեք զենք չենք տրամադրի այն տարածաշրջաններին, որտեղ դա կարող է հանգեցնել իրավիճակի ապակայունացմանը: Լինի դա Անդրկովկասը, Մերձավոր Արևելքը կամ երկրագնդի ցանկացած այլ կետ», հայտարարել է Լավրովը:

Նա նաև խոսել է այն մասին, որ խոսքը պաշտպանական համակարգի մասին է, որը հնարավոր է արտահանել միայն  միջազգային պայմանագրերի հիման վրա:

«Պետք չէ սրա մեջ ապակայունացնող գործոն փնտրել: Պաշտպանական համակարգը չի ապակայունացնում իրավիճակը», նշել է արտգործնախարարը:

Լավրովը նաև հույս է հայտնել, որ Հարավային Կովկասի ոչ մի պետություն չի փորձում ռամական գործողություններ սկսել, քանի որ դա իսկական աղետ կլիներ:  Այն, որ ագրեսորները երբեք իրենց նպատակին չեն հասնում, պարզ դարձավ 2008 թվականին, երբ Վրաստանը փորձեց հարավային Օսիայի հարցը լուծել միջազգային իրավունքին չհամապատսախանող ձևով:

Նախարարի համոզմամբ` ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում նման զարգացում չի լինի: