Home / Армения / Հայ գործարարին սպանել են Մոսկվայում

Հայ գործարարին սպանել են Մոսկվայում

Մոսկվայում սպանվել է «Ալիգաշա» մանկական կոշիկ արտադրող ընկերության տնօրեն, 40-ամյա Ռոբերտ Մարգարյանը: Հանցագործը գործարարին սպանել է նրա տան մոտակայքում: Ականատեսի խոսքերով` հանցագործը ետևից մոտեցել է Մարգարյանին և երկու անգամ կրակել է, հաղորդում է «Ինտերֆաքսը»` հղում կատարելով Ռուսաստանի օրինապահ մարմինների ներկայացուցչին:

Մոսկվայի հետախուզական հանձնաժողովի ներկայացուցիչ Սերգեյ Մարչենկոյի հաղորդմամբ` հանցագործը յոթ անգամ է կրակել Մարգարյանի վրա, որից չորսը գլխին: Միջադեպի վայրում գտել են «Իժ» տեսակի ատրճանակը, որով էլ կատարվել է սպանությունը: Հանցագործությունը կարող է  որակվել որպես պատվերով սպանություն: