Home / Армения / Նյու Յորքում բողոքում են մզկիթի կառուցման դեմ

Նյու Յորքում բողոքում են մզկիթի կառուցման դեմ

Նյու Յորքում մի շարք հավաքներ ու ցույցեր են կազմակերպվել: Ցուցարարների մի մասը դուրս էր եկել փողոց` բողոքելու 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության հետևանքով փլուզված աշտարակների վայրում մզկիթ կառուցելու նախագծի դեմ, մյուսները հանդուրժողականություն էին քարոզում:

Ցույցի ընթացքում հնչել են «Ո’չ մզկիթին» և «Ասենք ո’չ ռասիստական վախերին» հակադիր կոչերը:

Բողոքավորներին ու ոստիկաններին շատ քիչ տարածություն է բաժանում, սակայն լուրջ միջադեպեր չեն գրանցվել:

Ինչպես հաղորդում է BBC-ն, մզկիթի կառուցման նախագծի դեմ բողոքողների թիվը զգալի գերազանցում էր նախագծի կողմնակիցների թվին: