Home / Հայաստան / «Առավոտ». Կամ Ռուսաստանը, կամ Թուրքիան

«Առավոտ». Կամ Ռուսաստանը, կամ Թուրքիան

Հայ-ռուսական հարաբերությունների ընթացքը «Առավոտի» հետ զրույցում յուրովի է մեկնաբանել ՀՀԿ-ական Գալուստ Սահակյանը:

«Հարավային Կովկասում իր ազդեցությունը պիտի ունենա կամ Ռուսաստանը, կամ Թուրքիան: Մեծ քաղաքականությունն իր խնդիրներն ունի, մեր իրականության մեջ մարդիկ կան, որոնք մտածում են` Ռուսաստանի մուտքը վտանգում է Հայաստանը կամ Հայաստանի շահերից չի բխում: Այսպես մտածողները չարաչար սխալվում են: Վերջին տասնամյակներում, մանավանդ ԽՍՀՄ փլուզումից հետո, Թուրքիան և Ռուսաստանը պայքարում էին Հարավային Կովկասում իրենց ազդեցության ոլորտների համար: Վերջին հաշվով որևէ մեկը պիտի այստեղ հաղթեր: Մեզ ձեռնտու է, որ հաղթեր Ռուսաստանը: կարծում եմ` այդպես էլ եղավ»,- « Առավոտի» հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: