Home / Հայաստան / Սանկտ-Պետերբուրգում Հայաստանի քաղաքացին ընկել է 17-րդ հարկից և մահացել

Սանկտ-Պետերբուրգում Հայաստանի քաղաքացին ընկել է 17-րդ հարկից և մահացել

Սանկտ-Պետերբուրգում նորակառույց շենքի տարածքում դժբախտ պատահար է տեղի ունեցել: 17-րդ հարկից փոքրիկ կառույցը պոկվել է, ինչի հետևանքով երկու բանվոր է տուժել: Նրանցից մեկը մահացել է:

Տուժածները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ Ռոման Ավդոլյանն ու Արման Ստեփանյանն են, ովքեր ընկել են կառույցի 17-րդ հարկից: 28-ամյա Ավդոլյանը տեղում մահացել է, իսկ 30-ամյա Ստեփանյանին վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխել, հաղորդում է Фонтанка.ru-ն:

Շենքի շինարարությամբ զբաղվող «ТОР» ընկերությունը առայժմ չի մեկնաբանել  պատահարը:

Ինչպես պարզվել է, Հայաստանի քաղաքացիները Սանկտ- Պետերբուրգում բնակվում էին ապօրինի: