Home / Армения / Ավիավթար Չինաստանում

Ավիավթար Չինաստանում

Չինաստանում ինքնաթիռը վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով 42 մարդ է զոհվել:

Իչուն քաղաքի օդանավակայանում վայրէջք կատարելիս` ինքաթիռը դուրս է եկել թռիչքուղուց, հաղորդում է «Սինհուա» գործակալությունը:

Embraer E-190 ինքնաթիռը պատկանում է Henan Airlines ավիաընկերությանը:
Անհաջող վայրեջքի հետևանքով ինքանթիռը այրվել է: Տուժածներին անմիջապես հիվանդանոց են տեղափոխել: 47 ուղևոր և անձնակազմի անդամները չեն տուժել, իսկ մնացած ուղևորների ճակատագիրը անհայտ է, հաղորդում է Associated Press-ը` հղում կատարելով չինական հեռուստաընկերություններին:

Օդանավակայան են ժամանել փրկարարներ, բժիշկներ և հրշեջներ: