Home / Армения / Հոգնածությունը վարակիչ է

Հոգնածությունը վարակիչ է

Բժիշկները խրոնիկական հոգնածությունը սկսել են կապել վարակիչ մանրէների հետ: Ամերիկացի գիտնականների ուսումնասիրությունները հաստատել են, որ հոգնածությունը վարակիչ բնույթ է կրում:

Հետազոտության ընթացքում խրոնիկական հոգնածությամբ տառապող 37 մարդու և 44 առողջ կամավորների արյան գենետիկ անալիզ են վերցրել: Հետազոտության արդյունքում հոգնածությամբ տառապող 32 մարդու մոտ վարակակիր գեներ են հայտնաբերվել, մինչդեռ կամավորների խմբից միայն երեքն են առանձնացել նման արդյունքով:

Ոուսումնասիրությունների մեկնարկից 15 տարի անց գիտնականները կրկնակի փորձ են արել, և 8 հիվանդներից 7-ի մոտ պատասխանը դրական է եղել, այսինքն` նրանց արյան մեջ գեներով փոխանցվող մանրէներ են հայտնաբերվել, ինչն էլ հոգնածություն է առաջացնում, հաղորդում է Utro.ru-ն: