Home / Հայաստան / Թբիլիսիի և Վլադիկավկազի միջև գործում է երթուղային ավտոբուս

Թբիլիսիի և Վլադիկավկազի միջև գործում է երթուղային ավտոբուս

Թբիլիսիի և Վլադիկավկազի միջև սկսել է գործել երթուղային ավտոբուս, հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները:

Երթուղին վերականգնվել է Վլադիկավկազի վարորդներից մեկի նախաձեռնությամբ, որը համապատասխան համաձայնագիր է ձևակերպել իր վրացի գործընկերների հետ: Վարորդը ուղևորներին հասցնում է «Կազբեգի-Վերին Լարս» հսկիչ-անցագրային կետ, իսկ այնուհետև` սահմանի մոտ մաքսային գործողություններից հետո, ուղևորները շարունակում են ճանապարհը «Լարս-Վլադիկավկազ» երթուղով: