Home / Армения / Շևարդնաձեն Վրաստանում հեղափոխություն է կանխատեսում

Շևարդնաձեն Վրաստանում հեղափոխություն է կանխատեսում

Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեն վրացական «Асавал-дасавали» թերթին հայտարարել է, որ հացի և առաջին անհրաժեշտության մթերքների գնի բարձրացումը պետության համար աղետալի հետևանքներ կարող են ունենալ:

«Կառավարությունը պետք է կանգնեցնի այս գործընթացը, այլապես սով կսկսվի: Երբ մարդիկ հացի փող չեն ունենում, հեղափոխություն է տեղի ունենում», – ասել է Շևարդնաձեն:

Նախկին նախագահի կարծիքով` աղետալի հետևանք կարող է ունենալ նաև Վրաստանի արտաքին պարտքը, որն արդեն գերազանցել է 7 միլիարդ դոլարը:

Իշխանությունները թանկացումը կապում են Ռուսաստանից արտահանվող հացահատիկի ծավալի կրճատման հետ: Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հրահանգել է, որ մեկ շաբաթվա ընթացքում երկիր ներմուծվող հացահատիկը խմբերի բաժանվի և այնպես բաշխվի, որ ավելի էժան ներմուծման հաշվին` հացի գինը նվազագույնի հասնի, հաղորդում է АПА-ն: