Home / Армения / Հյուսիսային Օսիայում հիշում են Բեսլանը

Հյուսիսային Օսիայում հիշում են Բեսլանը

Հյուսիսային Օսիայում սկսվել են եռօրյա սգո արարողություններն, որոնք նվիրված են Բեսլանի №1 դպրոցում իրականացված ահաբեկչական գործողություններին, հաղորդում է BBC-ին:

Հիշեցնենք, որ 2004 թվականի սեպտեմբերի մեկին ահաբեկիչները հարձակվել են  դպրոցի վրա և 3 օր շարունակ 1200 հոգու պատանդ են պահել: Ահաբեկչական գործողության հետևանքով զոհվել է 330 մարդ, ընդ որում`186 երեխա:

Ամեն տարի այս օրերին մարդիկ ծաղիկներ ու խաղալիքներ են բերում դպրոցի մոտ` ի հիշատակ զոհվածների: Այս տարի դպրոցի բակում խաչ են կանգնեցնելու: