Home / Армения / Հայաստանի ընտրանին պարտություն կրեց Եվրո-2012-ի մեկնարակային խաղում

Հայաստանի ընտրանին պարտություն կրեց Եվրո-2012-ի մեկնարակային խաղում

Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 3-ին պարտությամբ մեկնարկեց Եվրո-2012-ի ընտրական փուլում: Մեր ընտրանին սեփական հարկի տակ հյուրընկալեց Իռլանդիայի ընտրանուն և նվազագույն 0:1 հաշվով պարտություն կրեց:

Առաջին խաղակեսի սկզբում իռլանդացիները ավելի հավաքված և գրագետ էին գործում, սակայն վերջնամասում մեր թիմը սկսեց ավելի վստահ խաղալ: Երկու հարվածով աչքի ընկավ մեր թիմի նորեկ Յուռա Մովսիսյանը. երկրորդ դեպքում դանիական Ռանդերսի հարձակվողն իր վրա վերցրեց խաղը և վտանգավոր հարված կատարեց մոտ 23 մետրից, որից հետո գնդակն աննշան բարձրա անցավ:

Երկրորդ խաղակեսի մեկնարկում Հայաստանի ընտրանին ավելացրեց և մի քանի պահ ստեղծեց մրցակցի դարպասի մոտ: Իռլանդացիները պատասխանում էին վտանագավոր հակագրոհներով, որոնցից մեկի ժամանակ Ռոբի Կինի հարվածից հետո մեր թիմին փրկեց դարպասաձողը: Նույն Ռոբի Կինը կազմակերպեց մրցակցի հաղթական գնդակը. Կինը պայքարեց մեր պաշտպանների հետ տուգանային հրապարակում, որից հետո Դոյլը հետ փոխանցում կատարեց փոխարինման դուրս եկած Ֆեյհիին, ով գրավեց Բերեզովսկու դարպասը: Հետագայում մեր թիմը շարունակեց գրոհել, սակայն չկարողացավ պատասխան գնդակը խփել:
Հաջորդ հանդիպումը Հայաստանի հավաքականը կանցկացնի սեպտեմբերի 7-ին Մակեդոնիայում: