Home / Армения / Վրաստանը Հայաստանին կառաջարկի հարավակովկասյան զբոսաշրջային դաշինքի մեջ մտնել

Վրաստանը Հայաստանին կառաջարկի հարավակովկասյան զբոսաշրջային դաշինքի մեջ մտնել

Վրաստանը հանդես է եկել համատեղ հարավկովկասյան զբոսաշրջային դաշինքի ստեղծման գաղափարով:

Երեկ լրագրողների հետ զրույցում Վրաստանի մտահղացման մասին պատմել է այդ երկրի տուրիզմի և հանգստավայրերի դեպարտամենտի ղեկավար Մայա Սիդամոնիձեն:

Նրա խոսքերով` նման դաշինքի ստեղծումը լրացուցիչ երաշխիքներ կապահովի դեպի Հարավային Կովկաս զբորսաշրջիկների հոսքի մեծացման համար: Ծրագրի շրջանակներում վրացական կողմը ծրագրում է զբոսաշրջիկների համար նախատեսված հատուկ  փաթեթներ ստեղծել:

Վրաստանը պատրաստվում է առաջարկել դաշինքի մեջ մտնել Հայաստանին, Ադրբեջանին և Թուրքիային: