Home / Армения / «Պատմական ավանդույթները» խանգարում են Բաքվին պայմանավորվել ՆԱՏՕ-ի հետ

«Պատմական ավանդույթները» խանգարում են Բաքվին պայմանավորվել ՆԱՏՕ-ի հետ

Ադրբեջանն ու ՆԱՏՕ-ն չեն կարողանում ընդհանուր կարծիք ձևավորել Անհատական գործընկերության ծրագրի տեքստի շուրջ (IPAP): Նշենք, որ կողմերը պետք է պայմանավորվածության հասնեն այդ հարցում մինչև հոկտեմբեր: Այս մասին հայտնում է «Միլազ» գործակալությունը` հղում կատարելով ՆԱՏՕ-ի աղբյուրներին:

Ադրբեջանական կողմը տեքստում մի շարք փոփոխություններ է կատարել, որոնք անընդունելի են ՆԱՏՕ-ի համար, ինչն էլ կարող է հետաձգել համաձայնության կնքումը:

Ադրբեջանը նշում է, որ հունիսին ընդունված Ռազմական հայեցակարգի համաձայն, ադրբեջանական բանակաշինության ընթացքում պետք է կիրառվի համաշխարհային փորձը և հաշվի առնվեն պատմական ավանդույթները: Շատ դեպքերում դա չի համապատասպանում IPAP-ի սկզբնական երկու փուլերի հիմնադրույթներին:

Եթե դեռ երկու տարի առաջ բանակաշինության բնագավառում Բաքուն հայտարարում էր ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանելու պատրաստակամության մասին, ապա այժմ իրավիճակը փոխվել է.

«Պաշտոնյաների մոտեցումը հետևյալն է. ՆԱՏՕ-ի չափանիշների կիրառումը օգտակար է, սակայն լիակատար անցումը տվյալ չափանիշներին նրանք անարդյունավետ են համարում», – ասել է գործակալության անանուն աղբյուրը: