Home / Հայաստան / Բողոքներ և պարզաբանումներ. «Մանկանան եվրատեսիլին» Հայաստանը կներկայացնի «Մամա»-ն

Բողոքներ և պարզաբանումներ. «Մանկանան եվրատեսիլին» Հայաստանը կներկայացնի «Մամա»-ն

Սեպտեմբերի 5-ին պարզ դարձավ, թե ով այս տարի Հայսատանը կներկայացնի Մանկական եվրոտեսիլին: ժյուրիի որոշման և հեռուստադիտողների sms քվեարկության արդյունքում եզրափակիչ անցած տասը ներկայացուցիչներից հաղթող ճանաչվեց Վլադիմիր Արզումանյանը՝ «Մամա» երգով:

Վլադիմիր Արզումանյանը 12 տարեկան է, ժամանել է Լեռնային Ղարաբաղից: Հենց նա կներկայացնի Հայաստանը նոյմեբերի 20-ին Բելառուսում կայանալիք «Մանկական Եվրատեսիլին»:

Ինչպես և «Եվրատեսիլ» մրցույթի գրեթե բոլոր նախորդ հայաստանյան փուլերի ընթացքում, այս անգամ էլ եղան դժգոհություններ:

Epress.am-ի հետ զրույցում եզրափակիչ անցած մասնակիցներից ծնողներից մեկը հավաստեց, որ իրենց ուղարկած հաղորդագրությունները «տեղ չեն հասել» և չեն հաշվարկվել: Նմանանատիպ բողոքները մասնավոր զրույցների ընթացքում շատ էին նաև երկրպագուների շրջանում:

Հիշեցնենք, որ այս տարի նմանատիպ սկանդալ էր բարձրացել նաև մեծահասկաների «Եվրատեսիլի» ժամանակ, երբ Հայաստանը ներկայացնելու իրավունք էր ստացել Եվա Ռիվասը, իսկ նրա հիմնական հակառակորդ Էմմիի թիմը նույնպես մեղադրանքներով էր հանդես եկել` անգամ սպառնալով դիմել դատարան, ինչը, սակայն, տեղի չունեցավ:

Հաղորդագրությունների հետ կապված խնդիրը պարզելու համար մենք զրուցեցինք Հանրային Հեռուստաընկերության տնօրենի հատուկ նախագծերով խորհրդական Դիանա Մնացականյանի հետ, ով նշեց, որ մի պահ կազմակերպիչները sms-ների հետ կապված խնդիր ֆիքսել են, արագ կապ են հաստատել սպասարկող օպերատորների հետ, որտեղից էլ իրենց հայտնել են, որ մի քանի րոպեի ընթացքում խնդիր է եղել պատասխան sms-ների հետ, որոնք ստանում են քվեարկողները, սակայն, չնայած դրան, բոլոր ձայները ճշգրտորեն հաշվառվել են: