Գլխավոր / Армения / Ազիմով. «Սերժ Սարգսյանը մերժել է ԵԱՀԿ ՄԽ առաջարկները»

Ազիմով. «Սերժ Սարգսյանը մերժել է ԵԱՀԿ ՄԽ առաջարկները»

«Հայաստանն այժմ փորձում է միջազգային հանրության ուշադրությունը շեղել գլխավոր հարցից, ըստ որի բանակցություններում առաջընթաց չի սպասվում: Սրա պատճառը լավ գիտենք»,- լրագրողներին հայտնել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը:

Նրա խոսքերով` պատճառն այն է, որ Հայաստանի նախագահը մերժել է ղարաբաղյան խնդրի լուծման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկությունները, և Հայաստանը «շահարկումների և ստի միջոցով փորձում է վարկաբեկել Ադրբեջանին»,- ասել է Ազիմովը:

Ազիմովը հույս է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ կապված հետագա բանակացությունները կհամապատասխանեն Ադրբեջանի շահերին, հաղորդում է Interfax-Azerbaijan-ը: