Գլխավոր / Армения / ժան-Կլոդ Վան Դամը պատմել է Պուտինի հետ հարաբերությունների մասին

ժան-Կլոդ Վան Դամը պատմել է Պուտինի հետ հարաբերությունների մասին

Հանրահայտ դերասան ժան-Կլոդ Վան Դամն ուկրաինական թերթերից մեկին տված հարցազրույցում խոստովանել է, որ ինքն ընկերական հարաբերությունների մեջ է ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ, և պատմել է վարչապետի` Ուկրաինայի հանդեպ վերաբերմունքի մասին:

Ըստ Վան Դամի՝ Պուտինը շատ է սիրում այդ երկիրը և խոսում է այդ երկրի մասին  ինչպես իր «մեծ երեխայի» մասին, իսկ ուկրաինացիներին էլ վերաբերում է սեփական ընտանիքի անդամների պես:

Դերասանն ասել է նաև, որ Պուտինը չափազանց շատ է սրում Ռուսաստանը:

«Հիշում եմ՝ ես նրան ասացի՝ «զարմանալի է, թե դու ինչպես ես խոսում Ռուսաստանի մասին. ամեն բառում զգացվում է սերը երկրի նկատմամբ: Եվ այստեղ չկա կեղծավորություն. նա իսկապես սիրում է իր երկիրը»,- ավելացրել է դերասանը: