Home / Армения / Ամոյանն աշխարհի առաջնությունում բրոնզե մեդալ նվաճեց

Ամոյանն աշխարհի առաջնությունում բրոնզե մեդալ նվաճեց

Մոսկվայում մեկնարկած ըմբշամարտի աշխարհի առաջնության ընթացքում երեկ պայքարի մեջ մտան Հայաստանը ներկայացնող հունահռոմեական ոճի երեք մարզիկներ: 55 կգ քաշային կարգում բրոնզե մեդալ նվաճեց Ռոման Ամոյանը, ով կիսաեզրափակիչում պարտվեց ապագա չեմպիոնին` իրանցի Համիդ Սորյան Ռեհանպուրին:

66կգ քաշային կարգում Արմեն Ադիկյանը նախ հաղթեց Վրաստանը ներկայացնող Մանուչար Ցխադայային, իսկ հետո պարտություն կրեց ադրբեջանցի Վիտալի Ռահիմովից 4:6 հաշվով: Նույն քաշային կարգում Ուկրաինան ներկայացնող Արմեն Վարդանյանը եզրափակիչում պարտվեց ռուսաստանցի Ամբակո Վաշաձեին, իսկ Շվեդիան ներկայացնող Շարուր Վարդանյանը պայքարից դուրս մնաց նախնական փուլում:

96կգ քաշային կարգում հայաստանցի Սարգիս Տոնոյանը հենց առաջին մրցամարտում պարտություն կրեց ուկրաինացի Օլեգ Կրյոկայից: Այս քաշային կարգում չեմպիոնի կոչումը նվաճեց Ամիր Ազիզ Ալիաքբարին: