Home / Հայաստան / Հայաստանում Կանադայի աջակցությունը ՄԱԿ-ում շոշափելի են համարում

Հայաստանում Կանադայի աջակցությունը ՄԱԿ-ում շոշափելի են համարում

Սեպտեմբերի 7-ն ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Կանադայի Համայնքների պալատի Կանադա – Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի պատվիրակությանը, որի կազմում են խմբի նախագահ Հարոլդ Ալբրեխթը, պատգամավորներ Ռոբերտ Օլիֆանթը և Թոնի Մարտինը: Հանդիպմանը ներկա էին ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը և ՀՀ ԱԺ Հայաստան-Կանադա պատգամավորական բարեկամության խմբի  ղեկավար Հովհաննես Սահակյանը:

ՀՀ Ազգային ժողովի նախագահը բարձր գնահատեց հայ-կանադական հարաբերությունները, նշելով, որ կանադացի խորհրդարանականների այցը կնպաստի այդ հարաբերություններն ավելի ակտիվացնելուն և միջխորհրդարանական կապերի ամրապնդմանը:

Հովիկ Աբրահամյանն անհրաժեշտ համարեց ակտիվացնել տնտեսական հարաբերությունները երկու երկրների միջև, նշելով, որ Կանադան տարբեր կազմակերպությունների միջոցով ներկայացված է Հայաստանում և զգալի օգնություն և օժանդակություն է ցուցաբերում: Նա շոշափելի համարեց Կանադայի աջակցությունը հատկապես ՄԱԿ-ում: Հովիկ Աբրահամյանը պատրաստակամություն հայտնեց նպաստել երկկողմ հարաբերությունների ակտիվացմանն ու խորհրդարանական կապերի ընդլայնմանը և կարևոր համարեց, որ Կանադան դեսպանություն ունենա Հայաստանում:

ՀՀ Ազգային ժողովի նախագահը շնորհակալություն հայտնեց Կանադայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար:

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց նաև ԼՂ հակամարտությանը և հայ-թուրքական հարաբերություններին: