Home / Армения / Պուտինը Խոդորկովսկուն կրկին մեղադրել է սպանությունների մեջ

Պուտինը Խոդորկովսկուն կրկին մեղադրել է սպանությունների մեջ

Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը «ЮКОС»-ի նախկին ղեկավար, քաղբանտարկյալ Միխայիլ Խոդորկովսկուն մեղադրել է սպանությունների մեջ:

«Վալդայ» ակումբի անդամների հետ հանդիպումից հետո լրագրողների հարցերին պատասխանելիս, վարչապետը հայտարարել է. «Սա դատական գործ է, որին ես չեմ միջամտի: Բայց այս մարդու ձեռքերն արյունոտ են», հաղորդում է РИА Новости-ն:

Պուտինի խոսքերին է անդրադարձել լեհ լրագրող Ադամ Միխնիկը: Նրա խոսքերով` այլ հարցերին վարչապետը հանգիստ ձայնով էր պատասխանում, անգամ կատակում էր, իսկ Խոդորկովսկու մասին հարցին պատասխանելիս նրա ձայներանգը կտրուկ փոխվեց:

Հիշեցնենք, որ նախորդ տարի Պուտինը մեկ անգամ ևս փորձել է Խոդորկովսկուն մեղադրել սպանության մեջ հեռուստատեսային ուղիղ եթերի ժամանակ: