Home / Армения / Սարկոզիին կարելի գտնել «հետույքի» միջոցով

Սարկոզիին կարելի գտնել «հետույքի» միջոցով

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին Googlebombing-ի զոհ է դարձել:
Google-ի որոնողական հատվածում ֆրանսերեն trou du cul արտահայտությունը գրելիս օգտատերը հայտնվում է նախագահի Facebook-ի անձնական էջում: Իսկ trou du cul-ը ֆրանսերենից թարգմանաբար նշանակում է «հետույք»:

Google-ի տեղեկատվության համաձայն` Ֆրանսիայի նախագահին Google bombing-ի հերոս դարձնելու համար, կատակասերները որոնողական համակարգում բազմաթիվ հարցումներ են ստեղծել, որտեղ նախագահի էջի հասցեն հայտնվում է այդ արտահայտության հետ:

Նշենք, որ 2009 թվականի հուլիսին Սարկոզին մեկ անգամ ևս նման կատակի զոհ էր դարձել: Այն ժամանակ օգտատերը հայտվում էր նախագահի կայքում, երբ Google-ում  trou du cul du web բառերն էր որոնում: