Home / Армения / ТУ-154-ի անձնակազմն ու ուղևորները հրաշքով փրկվել են

ТУ-154-ի անձնակազմն ու ուղևորները հրաշքով փրկվել են

Երեկ Պոլյառնի-Մոսկվա չվերթն իրականացնող ТУ-154 ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Ուսինսկ քաղաքում, երբ 10600մ բարձրության վրա էներգամատակարարման համակարգը դադարել է աշխատել:

«Էներգամատակարարման համակարգն ինքնաթիռի համար նույնն է, ինչ մարդու համար սիրտը, երբ այն դադարում է աշխատել, մնացած մասերն էլ չեն աշխատում»,- ասել է օդային տրանսպորտի դաշնային գործակալության ղեկավար Ալեքսանդր Ներադկոն:
Չնայած հսկայական բարձրությանը՝ ինքնաթիռի անձնակազմին հաջողվել է վայրէջք կատարել անտառում գտնվող մի մոռացված օդանավակայանում: Տուժածներ չկան, տեղեկացնում է Vesti.ru-ն: