Home / Հայաստան / Երևանում հրդեհի հետևանքով տրոլեյբուս է այրվել

Երևանում հրդեհի հետևանքով տրոլեյբուս է այրվել

Այսօր վաղ առավոտյան, ժամը 03.06-ին ՀՀ փրկարար ծառայությունն ահազանգ է ստացել առ այն, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Թևոսյան փողոցում գտնվող թիվ 2 տրոլեյբուսի հավաքակայանում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.30-ին, մարվել` ժամը 04.22-ին: Այրվել է թիվ 030 համարանիշով տրոլեյբուսը: