Home / Армения / Հայ Ազգային Կոնգրեսը նշեց Օհան Դուրյանի տարեդարձը

Հայ Ազգային Կոնգրեսը նշեց Օհան Դուրյանի տարեդարձը

Այսօր Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվիստները Սարյանի արձանի մոտ միջոցառում էին կազմակերպել` նվիրված աշխարհահռչակ դիրիժոր Օհան Դուրյանի ծննդյան 88-ամյակին:
«Տեր-Պետրոսյանի օրոք հաստատվեց Մեսրոպ Մաշտոց շքանշանը, այն մարդիկ, ովքեր ստացան այդ շքանշանը, շատ քիչ էին, բայց նրանք ընտրյալներ էին, այդ մարդիկ հայ ազգի, հայ ժողովրդի պարծանքն են` Հրանտ Մաթևոսյան, Տիգրան Մանսուրյան, Սոս Սարգսյան, Օհան Դուրյան, Գոհար  Գասպարյան: Երբ Տեր-Պետրոսյանն այդ պարգևը հաստատեց որպես պետական պարգև, ամեն ինչ արեց, որ այն չարժեզրկվի, տրվի լավագույններին, հանճարներին: Հետագայում, երբ Հայաստանի  նախագահներ դառան մարդիկ, որոնք ոչինչ չեն հասկացել ոչ գիտության, ոչ  արվեստի մեջ, նրանք օգտագործեցին Մեսրոպ Մաշտոց պարգևը որպես ուղղակի սեփական իշխանության պրոպագանդման գործիք և արժեզրկեցին դա»,- իր ելույթում ասաց ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը:

Շնորհավորանքներին միացավ նաև ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը, ով իր ելույթում նշեց, որ պատիվ է ունեցել Վահագն Խաչատրյանի հետ միասին անձամբ շնորհավորել Օհան Դուրյանին:

«Ոչինչ, որ իշխանությունը մոռացել է Օհան Դուրյանին, որ վարչապետով, պրեզիդենտով էնքան անգրագետ են, որ չգիտեն, որ Օհան Դուրյանն է մեր երկրի դրոշը, պարծանքը, անձնագիրը: Մի բան էլ մեզ խնդրեց փոխանցել մաեստրոն. Ասեց` շնորհավորեք Լևոն Անհաղթին, նա կնքել է այդ անունը»,- իր ելույթում ասաց Արամ Մանուկյանը: