Home / Армения / Facebook-ը խանգարում է ուսումնական առաջադիմությանը

Facebook-ը խանգարում է ուսումնական առաջադիմությանը

Հոլանդացի գիտնական Պաուլ Կիրշները մի շարք հետազոտություններ է իրականացրել և ապացուցել է Facebook սոցիալական կայքի բացասական ազդեցությունը ուսումնական առաջադիմության վրա, գրում է The Daily Mail-ը:

Հետազոտության արդյունքերը ցույց են տվել, որ այն ուսանողները, ովքեր համակարգչի առջև դաս են անում և միաժամանակ ներկա են նաև սոցիալական ցանցերում, 20%-ով ավելի ցածր գնահատականներ են ստանում, քան այն ուսանողները, ովքեր դուրս են Facebook-ից: Նրանք նաև 88%-ով ավելի ժամանակ են հատկացնում դասերին, քան սոցիալական ցանցի ուսանող-անդամները:

Նշենք, որ հետազոտություններին մասնակցել են 19-ից մինչև 54 տարեկան ուսանողներ: