Home / Армения / Թբիլիսին չի նեղանում Հայաստանից ՄԱԿ-ում իրենց դեմ քվեարկելու համար

Թբիլիսին չի նեղանում Հայաստանից ՄԱԿ-ում իրենց դեմ քվեարկելու համար

Պաշտոնական Թբիլիսին ընդունում է, որ չի կարողացել արդյունքի հասնել Երևանի հետ` ՄԱԿ-ի Վեհաժողովին ներկայացված Վրաստանի բանաձևի շուրջ բանակցություններում: Միաժամանակ, Թբիլիսին նշում է, որ ՄԱԿ-ում Երևանի դիրքորոշումը չպիտի խոչընդոտի երկու պետությունների հարաբերություններին: Այս մասին հայտարարել է Վրաստանի Արտաքին գործերի փոխնախարար Նինո Կալանդաձեն:

«Բնական է, որ Հայաստանն իր սեփական շահերն ունի, որոնց հիման վրա էլ որոշումներ է կայացնում: Այս դեպքում նույնպես Հայաստանն իր շահերին համապատասխան է գործել: Վրացական բանաձևի վերաբերյալ Երևանի որոշումն ափսոսանք է առաջացնում, բայց սա չպետք է ճաք առաջացնի երկկողմ հարաբերություններում »,- հայտարարել է Կալանդաձեն:

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը նախօրեին քննարկել է «ՎՈՒԱՄ տարածքում ձգձգվող հակամարտությունները և դրանց հետևանքները համաշխարհային խաղաղության, անվտանգության և զարգացման վրա» օրակարգային հարցը և ընդունել «Աբխազիայից, Վրաստանից և Հարավային Օսիայից տեղահանված անձանց և փախստականների մասին» բանաձևը:

Բանաձևին կողմ է քվեարկել 50 երկիր, դեմ`17 երկիր, այդ թվում` Հայաստանն ու Ռուսաստանը: