Home / Армения / Հայաստանը կմասնակցի Prime Yalta Rally-2010-ին

Հայաստանը կմասնակցի Prime Yalta Rally-2010-ին

Սեպտեմբերի 9-12-ը Յալթայում կանցկացվի Prime Yalta Rally-2010 մրցարշավը, որտեղ խաղարկվելու է Ուկրաինայի նախագահի գավաթը:

Արդեն վեցերորդ տարին է, ինչ Ղրիմն իր հարկի տակ
է ընդունում Եվրոպայի լավագույն մրցարշավորդներին, հաղորդում է մրցարշավի հարցերով
զբաղվող գրասենյակի մամլո ծառայությունը:

«Եվրոպայում իր նմանը չունեցող Ղրիմյան
մայրուղին ամենանհետաքրքիր և բարդ մայրուղիներից է: Այն իսկական փորձություն է
փորձառու մասնակիցների համար», -ասված է մամլո ծառայության հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ նախորդ տարի Հայաստանի մասնակից
Վալերի Վարդանյանը Opel մակնիշի մեքենայով չէր կարողացել ավարտել մրցարշավը տեխնիկական
պատճառներով:

Այս տարի Prime Yalta Rally-2010-ի
հաղթողի կոչման համար պայքարելու են Ուկրաինայի, Հայաստանի, Ռուսաստանի,
Բելառուսի, Ուզբեկստանի, Լեհաստանի, Թուրքիայի, Բուլղարիայի, Իտալիայի,
Շվեդիայի և Վրաստանի ներկայացուցիչները:

Մրցարշավին առաջին անգամ մասնակցելու են Իրանի և
Հորդանանի մարզիկները: