Home / Армения / Հայաստանում ուսման վարձերը նույնիսկ ցածր են, համոզված է փոխնախարարը

Հայաստանում ուսման վարձերը նույնիսկ ցածր են, համոզված է փոխնախարարը

Հայաստանում պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների վարձավճարները համապատասխանում են երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակին: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի հայտարարել է Կրություն և գիտության փոխնախարար Արա Ավետիսյանը: Նա առանց նշույլ անգամ կասկածելու հայտարարել է, որ որոշ դեպքերում վարձավճարները նույնիսկ ցածր են:

«Եթե լինենք իրատես և ազնիվ, ապա շատ մասնագիտությունների համար նախատեսված վարձավճարը նույնիսկ ցածր է: Օրինակ, ֆիզիկա կամ քիմիա ուսումնասիրելու և այդ բնագավառում բարձրագույն կրթություն ստանալու համար տարեկան պահանջվում է մոտավորապես 300 հազ. դրամ: Նույնը կասեմ նաև բժկական համալսարանի վարձավճարների մասին: Բոլորին թվում է, թե շատ բարձր են այնտեղ վարձավճարները, բայց չենք մտածում որ բժշկական բարձրագույն կրթություն ստանալու համար այլ երկներ մի քանի անգամ ավել վարձավճար են սահմանում»:

Խոսելով պետական ուսումնական հաստատություններում վարձավճարների հետագա բարձրացման մասին` Արա Ավետիսյանը ասել է, որ ըստ ԿԳ մասին օրենքի` պետական ուսումնական հաստատությունները իրենք են սահմանում վարձավճարները, քանի որ համարվում են ինքնուրույն տնտեսվարող սուբյեկտներ:

«ԿԳ-ն միայն խորհրդատվական կարգով կարող է հանդես գալ և ոչ ավելին»,- նշել է Արա Ավետիսյանը: