Home / Армения / ՀԵՆՔ-ն առաջարկում է կադրեր «փախցնել» Անկախության օրվան նվիրված ֆիլմից

ՀԵՆՔ-ն առաջարկում է կադրեր «փախցնել» Անկախության օրվան նվիրված ֆիլմից

Հայ Երիտասարդ Նոր Քաղաքացիներ` «ՀԵՆՔ» երիտասարդական նախաձեռնությունը բոլոր երիտասարդներին և ակտիվ քաղաքացիներին սեպտեմբերի 16-ին, ժամը 18:30-ին հրավիրում է Հայաստանի Ամերիկյան համալսարան, որտեղ ՀԵՆՔ-ի թիմի անդամները կներկայացնեն իրենց գործունեության բնույթը, ինչպես նաև մասնակիցները հնարավորություն կունենան, իրենց խոսքերով, մի երկու կադր «փախցնել» Անկախության օրվան նվիրված ՀԵՆՔ-ի նոր ֆիլմից:

Այս մասին ՀԵՆՔ անդամները հայտնում են Facebook սոցիալական ցանցի միջոցով: