Home / Армения / Ղարաբաղի մասին գիրքը թողարկվեց որպես տեղեկատվական քարոզչության միջոց

Ղարաբաղի մասին գիրքը թողարկվեց որպես տեղեկատվական քարոզչության միջոց

Այսօր «Հենարան» մամուլի ակումբում կայացել է Ալեքսանդր Մանասյանի «Լեռնային Ղարաբաղ. Ինչպե՞ս է դա եղել» գրքի շնորհանդեսը:

Գիրքը տպագրվել է 500 տպաքանակով. այն ուղարկվել է բոլոր ուսումնական հաստատությունների գրադարաններ և նախատեսված է հասարակության լայն շրջանակների համար:

Գրքի հեղինակը լրագրողներին տեղեկացրել է, որ իր աշխատանքում հատկապես մեծ կարևորություն է տրվում բանակցային ներկա գործընթացում պատշաճ կերպով չհաշվառվող այնպիսի կարևոր փաստարկների և հանգամանքների ներկայացմանը և վերլուծությանը, որոնք, Ալեքսանդր Մանասյանի խոսքերով, առավել արդյունավետ կդարձնեն հակամարտության լուծման ընթացիկ գործընթացը:

«Նման փաստերով և հրապարակումներով մենք պետք է ցույց տանք ամբողջ աշխարհին, որ Ադրբեջանը չունի որևէ պատմական, քաղաքական և իրավական փաստ, որը կարող է օգտագործել մեր դեմ»,- ասել է նա:

Ալեքսանդր Մանասյանի գրքի շնորհանդեսին ներկա ՀՀ նախագահի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի փորձագետ Ալեն Ղևոնդյանն ասել է, որ այժմ ընթանում է գիրքը թարգմանության գործընթացը 3 լեզուներով` պարսկերեն, անգլերեն և ռուսերեն:

 Նա տեղեկացրել է լրագրողներին, որ այս գրքի հրապարակումը միայն մեկնարկն է.

«Պրոցեսը շարունակական է լինելու. հետագայում նախատեսվում է նաև տեսասկավառակների լայն թողարկում, որը տեղեկատվական քարոզչության կարևոր միջողներից մեկն է»,- նշել է Ալեն Ղևոնդյանը: