Home / Армения / Վրաստանը հաջորդ տարի 3 մլն զբոսաշրջիկ է ակնկալում

Վրաստանը հաջորդ տարի 3 մլն զբոսաշրջիկ է ակնկալում

Վրաստանի տնտեսության և զարգացման նախարար Վերա Կոբալիան հայտարարել է, որ հաջորդ տարի Վրաստանը մոտ 3 միլիոն զբոսաշրջիկ է ընդունելու:

Նախարարի խոսքերով` ընթացիկ տարվա ավարտին Վրաստանում զբոսաշրջիկների թիվը կհասնի 2 միլիոնի, ինչը գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը, հաղորդում է Business Georgia-ն:

Հաջորդ տարի այս թիվը 3 միլիոնի կհասնի, ինչը կնպաստի նոր աշխատատեղերի բացմանն ու բիզնեսի զարգացմանը, ասել է նախարարը: