Home / Армения / Հայտնի է դարձել «ամենաթանկ» դերասանի անունը

Հայտնի է դարձել «ամենաթանկ» դերասանի անունը

Forbes պարբերականը ներկայացրել է ամենաբարձր վարձատրվող դերասանների վարկանշային աղյուսակը, համաձայն որի Հոլիվուդի «ամենաթանկ» դերասան է ճանաչվել  Ջոնի Դեպը:

Դերասանի եկամուտները կտրուկ աճել են Թիմ Բարթոնի «Ալիսան հրաշքների աշխարհում» ֆիլմից հետո: Ամսագրի հաշվարկների համաձայն` այս դերի համար Դեպը 77 միլիոն դոլար է վաստակել: Իսկ դերասանի տարեկան եկամուտը 1 միլիարդի է հասնում:

Վարկանիշային աղյուսակի երկրորդ տեղում է Բեն Սթիլերը, ում տարեկան եկամուտը 38 միլիոն դոլար է կազմել: Իսկ երրորդ տեղը բաժին է ընկել Դենիել Ռեդքլիֆին, ով 17 միլիոն դոլար է վաստակել տարվա ընթացքում: