Home / Армения / Ղարաբաղյան հիմնախնդիրը ձեռնտու է զենքի վաճառքով զբաղվողներին. փորձագետ

Ղարաբաղյան հիմնախնդիրը ձեռնտու է զենքի վաճառքով զբաղվողներին. փորձագետ

«Ես պատրաստ եմ հավատալ, որ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևն անկեղծ է, երբ խոսում է ղարաբաղյան խնդրի շուտափույթ լուծման հարցում շահագրգռված լինելու մասին: Այնինչ նույն զինամթերքի արտադրությամբ զբաղվողներին և զենք ու զինամթերքի բարոններին ձեռնտու են տարածքային պատերազմները»,- այս մասին Vesti.az-ին տված հարցազրույցում հայտարարել է իսրայելցի քաղաքագետ, Իսրայելի և Ռուսաստանի հարցերով փորձագետ Յուրի Բոչարովը:

Նրա խոսքերով` գաղտնիք չէ, որ զենքի վաճառքով զբաղվողները ցանկանում են, որ միջազգային խնդիրները ձգձգվեն և մասնակիցներին հրահրեն զենք ձեռք բերել` ռազմական գերակայության հասնելու համար:

«Ցավոք սրտի, քանի դեռ գոյություն ունի ղարաբաղյան խնդիրը, Ադրբեջանը ձգտելու է «համագործակցել» Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հետ` ստիպված լինելով ընդունել նրանց ռազմավարական շահերը»,- ասել է Բոչարովը:

Փորձագետը նշել է նաև, որ Ռուսաստանը, փորձելով Ադրբեջանին ցույց տալ տարածաշրջանում իր կարևորությունը, ստիպված է լինելու հաշվի նստել նրա շահերի հետ այլ ոլորտներում:

«Հենց այս պահն էլ պիտի օգտագործի Ադրբեջանն ու լուծի իր խնդիրների մի մասը», -ամփոփել է քաղաքագետը: